Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։
Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ը հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի 1-ին, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:
Երևան քաղաքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ը սպասվում է ձյուն: Հունվարի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո, հունվարի 1-2-ը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ը աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։
