«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:30-16:00-ը, կդադարեցվի Աբովյան քաղաքի Սարալանջի, Սևանի, Էլարի, Կոտայքի, Երիտասարդական, Եղբայրության, Գառնի-Գեղարդի, Դարանի, Հանրապետության, Քանաքեռի փողոցների, Վոլկովի 1-ին, 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: