ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով անցնող տարվա աշխատանքներն ու 2026 թվականի խաղաղ և զարգացման հեռանկարները։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Անցնող տարին մեզ համար եղել է պատասխանատու աշխատանքի, համախմբվածության, հետևողական քայլերի տարի։ Ունեցել ենք փորձառություն ինչպես հաջողություններ գրանցելու, այնպես էլ՝ դժվարություններ հաղթահարելու և առաջ ընթանալու։
2026 թվականը դիմավորում ենք հաստատված խաղաղության պայմաններում և զարգացման արագացող տեմպերի ֆոնին՝ լի վստահությամբ, որ շարունակական աշխատանքով ու միասնական պատասխանատվությամբ կարող ենք ամրապնդել ձեռքբերումները և դրանք ծառայեցնել պետության, հասարակության և բնության պատշաճ պահպանման նպատակներին։
Մաղթում եմ, որ 2026 թվականը բոլորիս համար լինի վերելքի ու լավատեսության, հաջողություններով լի տարի։
Առողջություն, հաջողություն ու բարեկեցություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին, Աստված պահապան մեր ժողովրդին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։