Դեկտեմբերի 31-ին, ժամը 14։47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկում՝ փայտե տաղավարում:
ՆԳՆ փրկարար ծառայությունի հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ենոքավան գյուղի 1-ին փողոցում գտնվող հանգստյան գոտու սրճարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 17:39-ին: Այրվել է փայտե սրճարանը (մոտ 120 ք մ):
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություններ: