Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 12։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել՝ 13։00-ին: Այրվել է Volkswagen մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան: