ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.
«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սրտանց շնորհավորում եմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ողջ աշխատակազմին, նրանց ընտանիքներին և գործընկերներին՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար անցնող տարին նշանավորվեց համակարգային և բովանդակային բարեփոխումներով՝ նպատակ ունենալով հանրության համար ապահովել մատչելի, հասանելի և առավել անվտանգ ծառայություններ։
2025 թվականն արդյունավետ էր նաև ԵՄ վիզաների ազատականացման, կենսաչափական նոր համակարգի ներդրման և մատուցվող ծառայությունների թվայնացման համատեքստում։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիակենտրոն սկզբունքներին, գալիք տարում ևս շարունակելու է իր գործունեությունը ՆԳ նախարարության որդեգրած արդիականացման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ սահմանելով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող, թվային ծառայությունների անվտանգության նոր որակ։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում խաղաղություն, իսկ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներին՝ արդյունավետ և արժանապատիվ ծառայություն»։