Սննդի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ստուգումները մսի վաճառակետերում: Ոչ սպանդանոցային միսը առգրավվում ու ոչնչացվում է: Միայն դեկտեմբերին մոտ 2 տոննա միս է առգրավվել: Քաղաքացիներին ևս խորհուրդ է տրվում ուշադիր լինել և սպանդանոցային ծագման միսը տարբերելու համար ուշադրություն դարձնել առկա կնիքներին:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան