Չինաստանը Յույսի քաղաքում հյուրընկալել է Թաիլանդի և Կամբոջայի արտգործնախարարներին: Եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվի սահմանին տիրող իրավիճակը: Մինչ այդ Չինաստանի արտգործնախարար Վան Ին առանձին հանդիպումներ է ունեցել իր երկու գործընկերոջ հետ:
Նրա խոսքով՝ լինելով երկու երկրի հարևանը՝ Չինաստանը հույս ունի, որ Թաիլանդը և Կամբոջան կվերականգնեն բարեկամությունը: Վան Ին ընդգծել է՝ Չինաստանը կշարունակի աջակցել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիային և պատրաստ է օգնել հրադադարը հսկող ԱՍԵԱՆ-ի դիտորդական առաքելությանը:
Պեկինը նաև պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն տրամադրել Կամբոջային՝ աջակցելու սահմանային շրջաններից տեղահանված մարդկանց վերադարձին:
Օրերս կողմերի միջև հրադադարի համաձայնություն էր ձեռք բերվել դեկտեմբերի սկզբին վերսկսված բախումներից հետո, որոնք հանգեցրել էին տասնյակ զոհերի և մեկ միլիոն մարդու տեղահանման: