Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է տրամադրել Թուրքիայի առաջին՝ «Աքքույու» ատոմակայանի կառուցման ֆինանսավորման համար, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ հավելելով, որ Անկարան ակնկալում է, որ կայանը շահագործման կհանձնվի 2026 թվականին: «Ռոսատոմը» Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցում է Միջերկրական Մերսին նահանգի Աքքույու շրջանում՝ 2010 թվականին ստորագրված 20 միլիարդ դոլարի համաձայնագրի համաձայն: Էլեկտրակայանի գործարկումը սպասվում էր այս տարի, սակայն հետաձգվել է։
«Այդ ֆինանսավորումը, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի 2026-2027 թվականներին։ Այդ գումարից առնվազն 4-5 միլիարդ դոլարը 2026 թվականին կուղղվի արտաքին ֆինանսավորմանը»,- ասել է Բայրաքթարը։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան