Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 247 շախմատիստներ, այդ թվում՝ 126 գրոսմայստերներ:
Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը, որը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքները ցույց տվեցին Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, որոնք վաստակեցին 8 միավոր:
Շանթը և Հայկը զբաղեցրին համապատասխանաբար 38-րդ և 51-րդ հորիզոնականները:
Ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները.
ՄԳ Շանթ Սարգսյան՝ 8 միավոր,
ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր,
ՄԳ Արամ Հակոբյան՝ 7 միավոր,
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 7 միավոր,
ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր,
ՄՎ Արթուր Դավթյան՝ 6.5 միավոր,
ՄԳ Էմին Օհանյան՝ 5.5 միավոր,
ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 5 միավոր:
ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը վաստակեց 9 միավոր և կիսեց 6-րդ հորիզոնանը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:
Կանանց առաջնությանը մասնակցեցին 42 երկրների 141 շախմատիստուհի, այդ թվում՝ 23 գրոսմայստեր և 32 միջազգային վարպետ:
Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Ալեքսանդրա Գորյաչկինան, որը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:
Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը, որը վաստակեց 7 միավոր և կիսեց 15-րդ հորիզոնականը: Միայն լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը:
Ներկայացնում ենք բոլոր հայ շախմատիստուհիների արդյունքները.
ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 7 միավոր,
ՄԳ Էլինա Դանիելյան՝ 5.5 միավոր,
ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 5 միավոր,
ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 5 միավոր:
Կայծակնային շախմատի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-30-ը:
Առաջին խաղային օրը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 15:00-ին: