Շաբաթվա ամենից քննարկվածը Հայաստանի լցակայաններում ադրբեջանական բենզինի վաճառքի թեման էր։ Բոյկոտի կոչերի և սուր քննադատության ֆոնին, մինչդեռ, բենզինը տասնապատիկ արագ է սպառվում շուկայական ցածր գնի պատճառով։
Բենզին ներմուծող ընկերության տնօրենը քայլը ռազմավարական է որակում ու վստահեցնում՝ գործնականում բարդացել էր ռուսական վառելիքի ներմուծումը հայկական շուկա, ուստի բիզնեսը պարտավոր էր այլընտրանքներ գտնել։
Ի տարբերություն իրանականի, ադրբեջանական վառելիքի շուկան գրավիչ է նաև որակի առումով։
Ներմուծող ընկերությունը պատրաստվում է հաջորդ տարի նաև A92 տեսակի բենզին, նաև դիզելային վառելիք ներմուծել Ադրբեջանից։
Տնտեսագետն էլ վստահեցնում է՝ խաղաղության ու ապաշրջափակման ճանապարհին տնտեսական գործակցությունն այլընտրանք չունի։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան