Արդեն մի քանի տարի է՝ մեկնարկել ենք մանկավարժության և հոգեբանության 30 կրեդիտի ծրագիրը բոլոր այն քաղաքացիների համար, որ ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն որևէ ոլորտում, սակայն չունեն մանկավարժի որակավորում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում անձմաբ պատրաստվում է մասնակցել այդ դասընթացին:
«Առաջիկայում ինքս էլ կանցնեմ այդ դասընթացները՝ թե անձամբ տեսնելու՝ ինչքանով են դրանք օգտակար ու նպատակային, թե նաև, ինչու չէ, դպրոցում դասավանդելու իրավունք ձեռք բերելու։
Հիշեցնեմ, որ այդ հնարավորությունն ունի դպրոցում դասավանդվող որևէ առարկայի ոլորտում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, դպրոցում դասավանդելու ցանկություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող յուրաքանչյուր ոք»,- գրել է նախարարը։