ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության շարքերը համալրելը միայն աշխատանքի հնարավորություն չէ, այլ քաղաքացիների անվտանգությունն ու օրենքի գերակայությունը պաշտպանելու առաքելություն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:
Այդ համատեքստում ՆԳ նախարարությունը գործընկերների հետ մեկնարկում է Պարեկային ծառայությունում ընդունելության «Վստահի՛ր քեզ, միացի՛ր մեզ» խորագրով իրազեկման արշավ։
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները հնարավորություն ունեն մինչև 2026 թվականի հունվարի 31-ը դիմումներ ներկայացնել։
«Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:
Պարեկային ծառայությունում ծառայելով դու՜ կանգնում ես պետության, օրենքի և յուրաքանչյուր քաղաքացու կողքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։