Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է, թե 2026 թվականի ընթացքում ինչպես է բաշխվելու 15000 էլեկտրոմոբիլների քվոտան։
«Ուրեմն, այսպես. 15000 էլեկտրոմոբիլների քվոտայի մեջ 12000-ը տրամադրվելու է ֆիզիկական անձանց և այն իրավաբանական անձանց, որոնք դիլեր չեն։ Եվ 3000-ը տրամադրվելու է դիլեր իրավաբանական անձանց, այսինքն՝ նրանց, որոնք որ որևէ արտադրողի պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանում։
Հաջորդ նորությունն այն է, որ էլեկտրոմոբիլների քվոտայում, այդ արտոնությունը, այսինքն՝ առանց մաքսատուրք, առանց մաքսազերծում իրականացնելու հնարավորությունը ստանալու համար մեքենան պետք է լինի պարտադիր 2024, 2025 և 2026 թվականների արտադրության։ Եվ այլ հարցեր ևս կան, թե որ ժամանակահատվածում ներմուծված մեքենաները կարող են այդ արտոնությունից օգտվել, ե՞րբ կարող եք ներկայացնել մաքսային հաշվառման, որպեսզի օգտվեք։ Դրանց, այդ հարցերին արդեն կպատասխանեմ հաջորդ հոլովակում»,-նշել է նա։