Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում 2025 թվականին զգալի առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ անցնող տարվա ամփոփիչ զեկույցը ներկայացնելիս։
«Նոյեմբերին Գաբալայում տեղի է ունեցել ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպում։ Նախկինում նման հանդիպումները անցկացվել են առցանց։ Ադրբեջանի տարածքով թույլատրվել է ղազախական հացահատիկի տարանցումը Հայաստան։ Վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում երկու երկրներում էլ անցկացվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումներ»,- նշել է նա:
Ըստ դիվանագետի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանել տարածքային հավակնությունների մասին դրույթները:
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը այս տարի կարևոր քայլ է դարձել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գագաթնաժողովը զգալի ներդրում է ունեցել այդ գործընթացում։
Մանրամասները՝ տեսաշարում: