ՀԷՑ-ի 6.112 աշխատակիցներ 2025թ. երկրորդ կիսամյակի արդյունքներով այսօր Ընկերության բյուջեի պարգևատրումների ֆոնդից և տնտեսումների հաշվին խրախուսվել են 50 հազար ՀՀ դրամի չափով (հարկված) պարգևատրմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ընկերության աշխատակիցների շուրջ 90% կազմող՝ այս հիմնական մասնագիտական անձնակազմը կիսամյակային և տարեկան պարգևատրումների ֆոնդից մինչ այս երբեք չի օգտվել»,- գրել է Պետրոսյանը։