Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:
Այս տարի քվեարկության և թեկնածուների ընտրության կարգում տեղի է ունեցել փոփոխություն։ Քվեարկողներն առաջարկված ցանկից պետք է ընտրեն միայն մեկին․ ամենաշատ ձայներ ստացած խաղացողն ու մարզիչը կստանան մրցանակները։
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներն են՝
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա» (Երևան)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» (Երևան)
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Վարազդատ Հարոյան - առանց ակումբի
Սերգեյ Մուրադյան - «Նոա» (Երևան)
Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» (Երևան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Հենրիխ Մխիթարյան - «Ինտեր» (Իտալիա)
Լուկաս Սելարայան - «Բելգրանո» (Արգենտինա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ» (Երևան)
Հենրի Ավագյան - «Փյունիկ» (Երևան)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» (Երևան)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ» (Երևան)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա» (Երևան)
Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Լեհաստան)
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա» (Երևան)
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու» (Երևան)
Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներն են`
Եղիշե Մելիքյան - Հայաստանի ազգային հավաքական / «Փյունիկ»
Վահե Գևորգյան- «Ալաշկերտ» / «Վան»
Ռոբերտ Արզումանյան - «Ուրարտու»
Վարդան Մինասյան - առանց ակումբի
Արտակ Օսեյան - «Փյունիկ»
Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով ձեր տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն՝ կցելով լրագրողական բեյջը:
Քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 25-ը` ժամը 18։00-ը: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: