Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է։
«Լուրեր»-ին այս մասին հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նշված 5 անձինք հեռացվել են և չեն ձերբակալվել։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տասը եպիսկոպոսների հավաք է տեղի ունեցել, որի ժամանակ նրանք հայտարարել են, որ նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը։
Ընդդիմադիր քաղաքական մի շարք ուժեր իրենց հերթին հայտարարել էին, որ դեկտեմբերի 18-ին իրենք լինելու են Մայր Աթոռում՝ հաջակցություն Գարեգին Բ-ի։