ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է այսօր Մայր Աթոռի բակում հրավիրված հավաքին:
«Պատկերացնու՞մ եք այսպիսի բան Վազգեն Առաջինի կամ Գարեգին Առաջինի ժամանակ: Իհարկե ոչ: Որովհետև Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազաններ Մայր Աթոռի տարածքում ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տասը եպիսկոպոսների հավաք է տեղի ունեցել, որի ժամանակ նրանք հայտարարել են, որ նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը։