Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տասը եպիսկոպոսների հավաք է տեղի ունեցել, որի ժամանակ նրանք հայտարարել են, որ նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը։
«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք ձեզ հետ կլինենք՝ Մայր տաճարից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,- նշել են նրանք։
Հիշեցնենք՝ երեկ և այսօր 10 եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարություններով՝ Եկեղեցու թերի կառավարման լրջագույն խնդիրների հանգուցալուծման համար Գարեգին Բ-ին հանգստյան կոչելով: