Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն այսօր ընդունել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանին և աշխատակազմին։
Տիգրան Գաբրիելյանը շնորհավորել է վաստակաշատ մանկավարժներին մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար, հանձնել պատվոգրեր և շնորհակալագրեր։
Հիշեցնենք՝ այս տարի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը նշում է հիմնադրման 75-ամյակը։