2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ին: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համադրմամբ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում՝
-
Լավագույն 3 մարզիկներ
-
Լավագույն կին մարզիկ
-
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ
-
Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)
-
Լավագույն երիտասարդ մարզիկ
-
Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն
-
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ
-
Լավագույն մարզիչ
-
Հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):
Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կպարգևատրվի դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը կորոշվի առցանց քվեարկությամբ: