Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով:
Այս մասին Համբուրգում լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրենք վերահաստատեցին, որ այդ հետաքրքրությունը առավելևս հիմա տարածաշրջանային նախագծերի համատեքստում ավելի է ակտիվացել, և այդպես շարունակ:
Բավական ծանրակշիռ թեմաներ և օրակարգ է ձևավորվել այցի արդյունքներով»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը թվարկեց նաև քննարկված այլ թեմաներն ու հարցերը: