«Սևան» ազգային պարկին է վերադարձվել Ծովազարդ գյուղում գտնվող հողամասը: Կառավարության նիստին Գլխավոր դատախազը, ներկայացնելով Սևանի ափամերձ հատվածում օրենքի խախտմամբ օտարված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքը, տեղեկացրել է, որ դրանք պատկանում են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների: Վարդապետյանի խոսքով՝ 3 հողամասերում առկա շենք-շինություններն ապամոնտաժվել են, 23-ի քանդման որոշումները դեռևս չեն կատարվել:
Գործադիրի մյուս որոշմամբ կստեղծվի Օպերատիվ կառավարման գրասենյակ, և ահազանգերի դեպքում կգործի միասնական՝ 112 հեռախոսահամարը:
Նիստի մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում: