Համբուրգից Հայաստանի վարչապետը Ադրբեջանին առաջարկել է՝ համատեղ ընդունել ճանապարհային քարտեզ Ղարաբաղի հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է ավելի վաղ արած իր հայտարարությունը, որ վերադարձի օրակարգը շատ վտանգավոր է, և այդ հարցում և Հայաստանը և Ադրբեջանը ունեն խնդիրներ: Պետության ղեկավարը տեղեկացրել է, որ պետբյուջեից ահռելի ծախս է արվում, որ Ղարաբաղից տեղահանվածները մնան Հայաստանում:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան