Որպես
#CoP17 համաժողովն հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը հրավիրված էր UNEA-7-ի շրջանակում կազմակերպված Աֆրիկյան երկրների բնապահպանության նախարարների աշխատանքային նախաճաշ-հանդիպմանը՝ ներկայացնելու համաժողովի նախապատրաստական աշխատանքները և առաջնահերթությունները։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում ներկայացրել է արդեն իսկ իրականացված ենթակառուցվածքային և կազմակերպչական աշխատանքները։
Ընդգծել է, որ Հայաստանը, ստանձնելով
#CoP17-ի նախագահությունը, առաջնորդվելու է ներառականության, թափանցիկության, բարձր հավակնության և հստակ գործողությունների սկզբունքներով։
Ներկայացրել է այն չորս հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ձևավորվում է համաժողովի օրակարգը՝

Գլոբալ գնահատման արդյունավետ կազմակերպում,

Ֆինանսական հոսքերի համադրման կարողությունների զարգացում,

Բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածություն,

Կրթության, իրազեկման և բազմաշերտ համագործակցության խթանում։
Ամփոփելով՝ նշել է, որ Հայաստանը վճռական է
#CoP17-ը դարձնելու իրական գործողությունների հարթակ և պատրաստ է ընդունել բոլոր կողմերին ջերմ ու հոգատար միջավայրում՝ ստեղծելով կամուրջներ երկրների, էկոհամակարգերի ու սերունդների միջև»,- գրել է նա։
