ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի պարարվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ դեկտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 18:00-ին, Պարարվեստի պետական քոլեջի Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնում կցուցադրվի Պ. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացման երկրորդ գործողությունը։
Ներկայացման մեջ ընդգրկված են Երևանի պարարվեստի պետական քոլեջի աշակերտները և ուսանողները. բեմադրությունը՝ Դավիթ Գալստյանի, զգեստների նկարիչ՝ Ռուբինե Հովհաննիսյան։
Նախագիծը միավորում է համաշխարհային մշակութային ժառանգությունն ու դասական պարարվեստը՝ ստեղծելով մշակութային արժեքների արժևորման և տարածման հարթակ: