Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ Բաքվում պահվող հայ գերիները մի օր անպայման վերադառնալու են Հայաստան, նա առաջարկում է մի քիչ էլ համբերել: Խորհրդարանի ղեկավարը նկատել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս որևէ հակամարտություն չկա ու չի էլ կարող լինել, և երկու երկրներն էլ օգտագործում են միջազգային բոլոր հարթակները փոխադարձ շփումների համար: