Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նվիրված էր ռուսական ուժերի կողմից Ուկրաինայում քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների ռմբակոծության ակտիվացմանը։ ՄԱԿ-ում ԵՄ ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցուցադրում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու մտադրություն՝ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներն ուժեղացնելով։
Կազմակերպությունում մարդու իրավունքների գրասենյակի հրապարակած զեկույցում նշվում է, որ 2025 թվականի հունիսից մինչև նոյեմբեր Ուկրաինայում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը զգալիորեն աճել է։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի ելույթից հետո էլ Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը հայտարարել է, որ Ուկրաինան չի վաճառում իր տարածքն ու ինքնիշխանությունը: