Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը մեկնաբանել է Ռուսաստանի հետ հնարավոր կարգավորումը: Ալեքսանդր Սիրսկին շեշտել է՝ Ուկրաինան չի հանձնելու իր տարածքները, դա չի կարող խաղաղության համաձայնագրի մաս դառնալ:
«Արդար խաղաղության կարելի է հասնել միայն երբ ռազմական գործողությունները դադարեցվեն ներկայիս առաջնագծով, իսկ այնուհետև բանակցություններ սկսվեն»,- հավելել է պաշտոնյան։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը տեղեկացրել է, որ այժմ առաջնագծում տեղակայված է ավելի քան 710,000 ռուս զինվոր, նրանք փորձում են առաջ շարժվել շփման գծի ամբողջ երկայնքով, թեև ռուսական կողմն օրական կորցնում է մինչև 1100 զինվորականի:
Սիրսկին նշել է, որ ուկրաինական զորքերը կշարունակեն պայքարել, եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն: Նա նախազգուշացրել է՝ սեղանին է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։