Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամի (ELIAMEP) խորհրդի նախագահ Լուկաս Ցուկալիսի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «Թրիփ ուղի» ծրագրի նշանակությանը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում։
.jpg)
Կողմերը քննարկել են Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության խորացմանը:
Քննարկվել են նաև 2026 թ. մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և «Երևանյան երկխոսություն» համաժողովի նախապատաստական աշխատանքներին առնչվող հարցեր: