Գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի 7-րդ խաղափուլից հետո։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Կանանց մրցաշարում միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը 7 հնարավորից ունի 5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները:
Մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ:
Շախմատի ֆեդերացիան հաջողություն է մաղթում մեր շախմատիստներին:
Խաղերին կարելի է հետևել
այստեղ: