Մեկ օրում բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում է ՆԳՆ-ից:
Մասնավորապես, բացահայտվել է՝
52 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
9 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
4-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու.
2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու։
Բացահայտվել է ավազակության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հուշարձաններ ոչնչացնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն. անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: