ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտոնատար այլ անձինք Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:
«Գյումրիում հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ: