ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր քաղաքում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի զոհերի հիշատակին:
«Վանաձորում հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին»,- գրել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում:
Նրան ուղեկցել են հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք՝ այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: