Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ քաղաքացիների հետ այցելել է Կիրանցի սահմանազատված հատված: Վարչապետն ընդգծել է, որ երկրի անվտանգության ապահովման գործիքները պետք է լինեն բազմազան, և Կիրանցի պատն անվտանգության այդ գործիքներից մեկն է: Կիրանցը հիմա խաղաղ է, և ի հեճուկս այն կանխատեսումների, թե գյուղը դատարկվելու է, այստեղ16մլն դրամի ծրագրով 54 նոր տուն է կառուցվում, տեղեկացրել է Փաշինյանը: Կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, նաև ինժեներական նորարարությունները