«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մ.Մաշտոցի, Գալստյան փողոցների, Ավանգարդի 1-22 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: