2026 թվականի ապրիլի 29-ին Ավստրիայում կանցկացվի Հայաստան-Ավստրիա գործարար համաժողով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Համաժողովին մասնակցության համար ոլորտային սահմանափակում չկա։
Մասնակցության հայտ ներկայացված հայկական ընկերությունների ցանկը փոխանցվելու է ավստրիական կողմին՝ համապատասխան ոլորտներից ներկայացուցիչներ ներգրավելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։