Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, այդ թվում՝
-
Սահմանադրական բարեփոխումները.
-
ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը.
-
մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախատեսվող նախաձեռնությունները.
-
դատաիրավական բարեփոխումների ընթացքը.
-
քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները:
Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեյցարիայի հետ համագործակցության խորացման հնարավորությունները: