Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ծրագիր 4-ի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի իրագործման նպատակով Կառավարության մի շարք որոշումներով հանրության գերակա շահ ճանաչված սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբերի 1-ը։
Ծրագրի իրականացման նպատակով Սյունիքի մարզի տարածքում գտնվող մի շարք հողամասեր ճանաչվել են հանրության գերակա շահ։
Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում օտարման գոտու սահմաններում գտնվող հողամասերը օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ կօտարվեն ՀՀ-ին, ինչը թույլ կտա ծրագրի իրագործման համար անհրաժեշտ հողամասերն ազատել 3-րդ անձանց իրավունքներից, տրամադրել կապալառու կազմակերպությանը՝ ապահովելով ծրագրի բնականոն ընթացքը: