Կառավարության որոշմամբ նախատեսվում է լավարկել օրենսդրական դաշտը, ինչպես նաև ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը, որոնք կապահովեն ավելի հարմար և մատչելի միջավայր։
Որոշմամբ մասնավորապես հնարավորություն է ստեղծվել աջակցող միջոց ստանալու նպատակով ներկայացվող դիմումի հետ երեխայի անձնագիր կամ ծննդյան վկայական ներկայացնելու փոխարեն ներկայացնել բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, որի միջոցով իրականացվում է նույնականացման գործընթացը:
Անձի ֆիզիոլոգիական վիճակը բժշկագիտության տեսանկյունից հստակ է, այնուամենայնիվ, որոշմամբ ավելացվել են անձի ֆիզիոլոգիական վիճակի որոշ դեպքեր: Մասնավորապես՝ հասակի աճ, գիրանալ, նիհարել, կոբի անկյան փոփոխություն, ծայրատի հիպոտրոֆիա և այլն:
Որոշմամբ պարզեցվում է վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված՝ հաշմանդամություն չունեցող անձանց՝ աջակցող միջոց ստանալու համար դիմելու ընթացակարգը: