Նոյեմբերի 27-ին` ժամը 07։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:07-ին, մարվել՝ 08:10-ին: Այրվել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: