Հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները: Շահին Մուստաֆաևը և Ալեքսանդր Նովակը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները, առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում գործակցությունը, ընդգծել, որ տնտեսական կապերը դինամիկ զարգանում են։ Պաշտոնյաները նշել են, որ Դուշանբեում վերջերս կայացած Պուտին-Ալիև հանդիպումը խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Ադրբեջանի հետ շփումներին է անդրադարձել նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության տնօրենի առաջին տեղակալը: Սերգեյ Պավլովի խոսքով՝ համատեղ ուժերով հարթում են երկաթուղային փոխադրումների հետ կապված ցանկացած դժվարություն։ Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցիկ ճանապարհի բացումը լոգիստիկ լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում։ «Առաջին փորձնական բեռնափոխադրումն արդեն իրականացվել է։ Ակնհայտ է, որ այդ երթուղին ամենաարդյունավետ տարբերակներից է: Կողմերն այժմ աշխատում են արտահանման, ներմուծման և տարանցման համար հնարավոր բեռների տեսակները հստակեցնելու ուղղությամբ»,- մանրամասնել է պաշտոնյան։
Մանրամասները՝ տեսաշարում: