Երևան քաղաքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
