ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ «Ճանաչողական այցերի կազմակերպում» միջոցառման շրջանակում Հայաստան են այցելել Չինաստանում լայն տարածում ունեցող Douyin հարթակի հայտնի ներկայացուցիչներ (ինֆլուենսերներ)։
Նրանք յուրօրինակ ձևով բացահայտել են Հայաստանը, ներկայացրել մեր բնությունն ու մշակույթը և իրենց հարթակներում տարածել բազմաթիվ տեսանյութեր Հայաստանի տարբեր զբոսաշրջային ուղղությունների մասին։