Նոյեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են «Կառուցապատման գործունեության մասին օրենքի» հայեցակարգին, կառուցապատողների սնանկության վարույթի հայեցակարգային դրույթներին, գույքահարկին, Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությանը, անշարժ գույքի Թրեյդ ին համակարգին և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։