ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հայտարարված TRIPP նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար և կօգնի Միջին միջանցքի ամրապնդմանը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Դա կարևոր է մրցակցության զարգացման, ինչպես նաև փոխադրողներին առավել լավ պայմաններ առաջարկելու տեսանկյունից, և դրանով իսկ մեր միջանցքը կդառնա էլ ավելի գրավիչ»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում ևս մեկ ուղու բացումը վկայում է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կներգրավի ավելի շատ ներդրումներ։
«Սա ինքնին ուղերձ է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կընդլայնի բոլոր մյուս տեսակի ներդրումները՝ թե՛ միջանցքի շուրջ ենթակառուցվածքներում, թե՛ տարածաշրջանի տարբեր ոլորտներում ընդհանուր ներդրումների տեսանկյունից։ Հետևաբար, մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է Պապուաշվիլին։
Միջին միջանցքը ներկայում սկսվում է Չինաստանից, անցնում Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և շարունակվում դեպի ԵՄ:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: