Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հաջորդ շփումը նախապատրաստելու համար՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նրա խոսքով՝ ղեկավարների նոր հանդիպման հարցն արդեն օրակարգում է։ Ռյաբկովն ընդգծել է, որ Մոսկվայի համար կարևոր է ապահովել հնարավոր բանակցությունների բովանդակային բնույթը և պահպանել այն շրջանակները, որոնք ավելի վաղ համաձայնեցվել են Ալյասկայում կայացած հանդիպմանը: Ռյաբկովը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ում հասկանում են Ռուսաստանի մոտեցումը: