Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Open Compute Project (OCP) կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջորջ Չափարյանի և Amaros ընկերության համահիմնադիր ու տեխնիկական տնօրեն Բեն Թոքերի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:
OCP-ն համատեղ համագործակցային հարթակ է, որը նպատակ ունի վերափոխել սարքավումների լուծումները (hardware technology)՝ բավարարելու հաշվարկային ենթակառուցվածքների աճող պահանջները։
Amaros-ը ակնաբուժական խնամքի համար բարձր ճշգրտությամբ վերլուծական տեխնոլոգիաներ մշակող ընկերություն է։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, նորարարական տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերային կապերի խորացման հեռանկարները։