Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. հուլիսի 22-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների մշակութային ժառանգության և համայն մարդկությանը պատկանող մշակութային ժառանգության պահպանմանն ու պահպանությանը և պատշաճ կերպով պաշտպանվածությանը:
Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև առգրավման, աճուրդների և վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ:
Համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում: